Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» 2014

«Թանգարանների գիշեր» և «Թանգարանների միջազգային օր» 2014
15.05.2014 | 15:08

Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 17-ին արդեն 10-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այս տարի խորհրդանշական է անգամ մասնակից թանգարանների թիվը` Հայաստանի և Արցախի 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության առջև:

«Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:
Մասնակից թանգարաններին և կազմակերպվող միջոցառումներին ծանոթացեք հետևյալ հղումով:

Դիտվել է՝ 3819

Մեկնաբանություններ